Դաշնության խորհուրդը ՌԴ նախագահի ընտրությունները նշանակել է 2008 թ.-ի մարտի 2-ին

26.11.2007, 11:47
Դաշնության խորհուրդը ՌԴ նախագահի ընտրությունները նշանակել է 2008 թ.-ի մարտի 2-ին

Երկուշաբթի տեղի ունեցած հատուկ արտահերթ նիստի ժամանակ Դաշնության խորհուրդը ՌԴ նախագահի ընտրությունները նշանակել է 2008 թ.-ի մարտի 2-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս որոշումը սենատորները ընդունել են միաձայն՝ 133 «կողմ» ձայնով, դեմ և ձեռնպահներ չեն եղել։

Վերին պալատի որոշումը ուժի մեջ կմտնի «Ռոսսիյսկայա գազետա»-ում պաշտոնական հրապարակումից հետո։

Նախագահական նախընտրական արշավի համար պետբյուջեից հատկացվել է 2,2 միլիարդ ռուբլի, խորհրդարանի վերին պալատի նիստի ժամանակ տեղեկացրել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը։ Նրա խոսքերով, այդ միջոցներն ընդգրկում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը։-0-