Մահացել է լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը
Մահացել է լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը՝ ՌԴ Ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլի հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոսկուլտուրայի մամուլի ծառայությանը։
Մոիսեևը 101 տարեկան էր։ Նա ծնվել է 1906 թ. հունվարի 21-ին Կիևում։
Սովորել է Վ.Ի.Մասոլովայի բալետի մասնավոր ստուդիայում, այնուհետև Պետական Ակադեմիական Մեծ Թատրոնի պարարվեստի տեխնիկումում։ 1933 թ.-ին ավարտել է Արվեստների Համալսարանը։ 1931-1937 թթ. եղել է Մեծ Թատրոնի մենակատարը։
1937 թ.-ին հիմնել է ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ անսամբլը։ 60 տարիների ընթացքում Իգոր Մոիսեևը եղել է անսամբլի անփոխարինելի ղեկավարը։ 1943 թ.-ին Իգոր Մոիսեևը հիմնել է Ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ դպրոցը։
1966 թ.-ին Մոսկվայում հիմնել է Պարարվեստի համերգային անսամբլը (այժմ՝ Մոսկվայի Դասական բալետի թատրոն)։
Իգոր Մոիսեևը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, մասնավորապես, Լենինի անվան երեք շքանշաններով, Աշխատանքային Կարմիր Դրոշի երկու շքանշաններով։ Աշխարհի բազմաթիվ պետություններ գնահատել են Իգոր Մոիսեևի մեծ տաղանդը։ Նա Բուլղարիայի «Սուրբ Ալեքսանդրը՝ թագով» շքանշանի, Ռումինիայի «Մշակույթի Սպա» շքանշանի, Լեհաստանի «Պոլոնիա Ռեստիտուլա» շքանշանի և այլ շքանշանների ասպետ է։ Ծննդյան 95-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իգոր Մոիսեևին պարգևատրել է ամենահեղինակավոր մրցանակներից մեկով՝ Մոցարտի մեդալով։-0-