115-ամյակի կապակցությամբ Մարինա Ցվետաևայի հուշարձանը կանգնեցվելու է Մոսկվայում նրա տուն-թանգարանի մոտ

24.10.2007, 14:18
115-ամյակի կապակցությամբ Մարինա Ցվետաևայի հուշարձանը կանգնեցվելու է Մոսկվայում նրա տուն-թանգարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի հոկտեմբերին լրանալու է Մարինա Ցվետաևայի ծննդյան 115-ամյակը, ինչի կապակցությամբ Մոսկվայում կանգնեցվելու է բանաստեղծուհու հուշարձանը, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին քաղաքապետարանից։

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հանձնարարությամբ հուշարձանը դրվելու է Ցվետաևայի տուն-թանգարանի մոտ, Բորիսոգլեբսկի նրբանցքի մոտ։ Բանաստեղծուհու բրոնզե արձանը պատրաստվել է հովանավորների միջոցներով։

Գործակալության զրուցակցի խոսքով, հուշարձանի լավագույն նախագծի մրցույթը անցկացվել և ֆինանսավորվել է ՌԴ մշակույթի նախարարության կողմից։

Հուշարձան կանգնեցնելու գաղափարը պատկանում է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներին, մայրաքաղաքի գրական հանրությանը, «Մարինա Ցվետաևայի տուն-թանգարան» պետական մշակութային հաստատությանը։

Հուշարձանի գեղարվեստա-ճարտարապետական նախագծումը և հարակից տարածքի բարեկարգումը կկատարի Մոսկվայի մշակույթի վարչությունը՝ բյուջետային միջոցների հաշվին։ --0—