ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել` ԱՊՀ-ի հետ մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարում համաձայնության վերաբերյալ

22.10.2007, 16:08
ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել` ԱՊՀ-ի հետ մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարում համաձայնության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ ԱՊՀ-ի հետ մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարում և դրանց վերադարձի հարցում համաձայնագիր ստորագրելու նպատակահարմարության վերաբերյալ։

 «Ընդունել ԱՊՀ մասնակից-պետությունների մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարի և դրանց վերադարձի ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկը»,-նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված փաստաթղթում։

Բացի այդ, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՌԴ ՆԳՆ-ին բանակցությունների ընթացքում թույլատրվել է, դաշնային այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելով, Համաձայնագրի մեջ սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ մտցնել։

«Նպատակահարմար համարել՝  նշված համաձայնագրի ստորագրումն իրականացնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում»։–0--