Ռուսաստանի գլխավոր դատախազը արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների համագործակցությունը` միջազգային հանցագործության դեմ պայքարում

09.10.2007, 16:09
Ռուսաստանի գլխավոր դատախազը արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների համագործակցությունը` միջազգային հանցագործության դեմ պայքարում
Ռուսաստանի գլխավոր դատախազը արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների համագործակցությունը` միջազգային հանցագործության դեմ պայքարում

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում։

Այս մասին Չայկան հայտարարեց երեքշաբթի Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կազմխորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Միջազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև գնահատում եմ արդյունավետ, և Երևանի կազմխորհրդի նիստի ներկայացուցչականության մակարդակն ինքնին խոսուն է»,-ասաց նա։

Խոսելով ԱՊՀ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ Ռուսաստանի գլխավոր դատախազը նշեց, որ այդ հարցերը ևս արդյունավետորեն լուծվում են։

Նա նշեց, որ առանձնակի դժգոհություններ չի տեսնում ոչ ազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ոչ եվրոպական կառույցների կողմից։ «Աշխատանքը վատ չի տարվում»,-ասաց Չայկան։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կազմխորհրդի նիստը Երևանում մեկնարկեց հոկտեմբերի 9-ին։

Գլխավոր դատախազների և առաջին տեղակալների մակարդակով նիստին մասնակցում են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուկրաիանայից, Թուրքմենիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին։

Նիստի օրակարգ է մտցվել շուրջ տասը հարց, այդ թվում մարդավաճառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների դատախազությունների համագործակցությունը, հանցավորության հաշվառման և վիճակագրության միասնական համակարգի ստեղծումը, ԱՊՀ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Կազմխորհրդի նախորդ որոշումների իրականացման ընթացքի քննարկումը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների Կազմխորհուրդը գործում է 1995-ից։ Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում և դատախազական վերահսկման մեջ գլխավոր դատախազների համագործակցությունը։

ԱՊՀ երկրների ղեկավարների 2000-ի հունվարի 25-ի որոշմամբ Կազմխորհրդին շնորհվել է միջպետական կառույցի կարգավիճակ։--0--