Մոսկվայի ազգային հասարակական միավորումները ներկայացնող թիմերի Միջազգային ֆուտբոլային լիգայի միանգամից մի քանի առաջնություններ կանցկացվեն այս տարի Ռուսաստանի մայրաքաղաքում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեցին Մոսկվայի քաղաքապետարանից։
«Առաջնությունների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի իշխանությունները կտրամադրեն մինչև երեք միլիոն ռուբլի», - նշեցին քաղաքապետարանում։
Գործակալության զրուցակցի խոսքերով, այս մրցույթների անցկացումը կնպաստի ազգային մշակույթների, իսկ մոսկովյան հասարակությունում՝ հանդուրժողականության զարգացմանը։-0-