Հինգ հարյուր հավ է սատկել Կրասնոդարի երկրամասում՝ ենթադրաբար թռչնի գրիպից
04.09.2007,
12:16
Հինգ հարյուր հավ է սատկել Կրասնոդարի երկրամասում՝ ենթադրաբար թռչնի գրիպից
Մոտավորապես հինգ հարյուր հավ է սատկել Կրասնոդարի երկրամասի Ռազդոլնի գյուում՝ ենթադրաբար թռչնի գրիպի պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Բրյուխովեցկի տարածաշրջանի վարչության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել «Լյեբյաժյա-Չիպիգինսկայա» թռչնաֆաբրիկայում։ «Անասնաբուժները կասկածում են, որ հավերը սատկել են թռչնի գրիպից, սակայն հստակ պատասխան դեռևս չունեն։ Ֆաբրիկայում իրականացվում են պորֆիլակտիկ աշխատանքներ», - ասել է գործակալության զրուցակիցը։-0-