430.04
4.36
402.66
0
Եղանակը Երևանում
Հայ

Ստավրոպոլի մարզի Էդիսիա հայկական գյուղը 210 տարեկան է

18:58
03 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի վերջին Ստավրոպոլի մարզի հայերը տոնեցին հայկական Էդիսիա գյուղի՝ Ռուսաստանի հարավում գտնվող ամենահին հայկական բնակավայրերից մեկի հիմնադրման 210-ամյակը։

Ինչպես հայտնեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, տոնը սկսվել է կրոնական ուխտագնացությունից դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ հանդիսավոր կրոնական արարողություն են  անցկացրել Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ,  Հայկական Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագերեց Տեր-Խաչատուրը, Ստավրոպոլի բոլոր ծխական համայնքների քահանաները։

Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենահին հայկական եկղեցին է Ստավրոպոլի մարզում, և միակը, որ պահպանվել է խորհրդային տարիներին։ Այն հիմնադրվել է դեռևս 1830թ., գյուղի կենտրոնական մասում, կառուցված է հում աղյուսից։

Իր ժամանակակից տեսքը եկեղեցին ստացել է 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ճարտարապետ-շինարար Եֆրեմ Ավշարովի շնորհիվ։ Այս տոնի նախօրյակին եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Էդիսիի բնակիչները, կորցնելով իրենց մայրենի լեզուն (գյուղի բնակիչները թուրքալեզու հայեր են), եկեղեցու շնորհիվ կարողացել են պահպանել իրենց ինքնուրույնությունը։ Եկեղեցու և ծխական դպրոցների շնորհիվ գյուղում ուսուցումը անցկացվել և անցկացվում է հայերեն լեզվով։ Այժմ հայոց լեզուն ուսումնասիրվում է նաև գյուղի դպրոցում։

Եկեղեցական արարողությունից հետո տոնը շարունակվել է դպրոցի շենքում, որտեղ զարդարված բեմի վրա տեղի  է ունեցել  համերգ և թատերական ներկայացում։

Տոնին մասնակցելու համար ժամանել էին մեծ թվով հյուրեր, նրանց թվում Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կենտրոնական և շրջանային ղեկավարության, երիտասարդական  թևի կազմակերպությունների, մարզի հայ համայնքի և կազակների ներկայացուցիչներ, Ստավրոպոլի մարզի Կուրսկի շրջանի ղեկավարությունը, լրագրողներ։

Էդիսիան հիմնադրվել է 1979թ. Ռուսաստանի կայսր Պավել 1-ի հրամանով։ Իր հրամանագրով նա թույլատրել է  հիմնադրել գյուղը։ «Հաշվի առնելով Դերբենտի և մյուս շրջանների հայերի խնդրագիրը, հանձնարարում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փոխադրվել, տեղափոխվեն և ժամանման պես ապրեն իրենց յուրահատուկ կենսակերպով՝ ստանալով հողեր սեփական օգտագործման համար»,- ասվում էր հրամանագրում։

Ի սկզբանե Էդիսիում ապրում էր 50 ընտանիք և արդեն 1833թ. այստեղ ապրում էին 1015 հայեր, իսկ 1906թ.՝ 3748 հայեր։ Էդիսիի հայերը կարողացել են պահպանել իրենց էթնիկ ինքնուրույնությունը, ազգային կենսակերպը, քրիստոնեական հավատը։ Ներկայումս գյուղում ապրում են մոտ 6000 հայեր։

Իր 210-ամյա պատմության ընթացքում Էդիսիան Ռուսաստանին և Հայաստանին բազմաթիվ հրաշալի մարդիկ է տվել։ 1914թ. Կովակսյան մարտագծի կամավոր ջոկատների շարքում կռվում էին նաև էդիսիացիներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային բանակ ծառայության են կանչվել 1070 էդիսիացիներ, մահացել է 419 մարդ։ Դա տղամարդ բնակչության 40%-ն էր։ Ավելի քան 600 մարդ պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ