Մոսկվայում ՌԴ ՆԳՆ –ի Կենտրոնական ֆեդերալ օկրուգի գլխավոր վարչության «Т» կենտրոնի աշխատակիցները ձերբակալել են երկրպագուների, որոնք ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիսատեսի տրիբունաներում տեղադրել են հակասեմական բովանդակությամբ ցուցանակ և բացականչել են հակասեմական նշանաբաններ, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ «Ձերբակալվել է հինգ մարդ», - ասել է նա։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ Վնուկովո գյուղում, ֆուտբոլային սիրողական լիգայի Մոսկվայի առաջնության «Ալյանս» - «Մակկաբի» ակումբների ֆուտբոլային խաղի ժամանակ։ Երկրպագուները վիրավորական նշանաբանները բացականչել են «Մակկաբի» ակումբի խաղացողների հասցեին։
Սոլնցեվսկի միջշրջանային դատախազությունը հարուցել է գործ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի առաջին մասով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչը հավասար է մարդկային արժանապատվության ոտնահարմանը), որը նախատեսում է առավելագույնը երկու տարի ազատազրկում։-0-