Մոսկվայի իշխանություններն արդարացված են համարում 2008թ. համար օտարեկրյա աշխատուժի քվոտայի եռակի կրճատումը

09.08.2007, 18:07
Մոսկվայի իշխանություններն արդարացված են համարում 2008թ. համար օտարեկրյա աշխատուժի քվոտայի եռակի կրճատումը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.. Մոսկվայի իշխանություններն արդարացված են համարում այս տարվա համեմատ  2008թ. համար օտարեկրյա աշխատուժի քվոտայի եռակի կրճատումը. ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝  հինգշաբթի հաղորդել է Մոսկվայի Ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի աշխատանքային փոխանակության կազմակերպման վարչության պետ Եվգենի Չեռնեցովը։

2008թ. քվոտան ոչ վիզային ռեժիմի երկրների համար նախատեսված է 250 հազ. և վիզային երկրների համար՝ 50 հազ. մարդու համար։ Սակայն Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունում կարծում են, որ քվոտայի նման կրճատումը Մոսկվայում ապօրինի միգրացիայի ցուցանիշի աճ կառաջացնի։

 «Դաշնային միգրացիոն ծառայության անհանգստությունը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ։ 2006թ. Մոսկվայում գրանցված էր օրինական 163 հազ. օտարեկրյա աշխատող։ Մեր առաջարկը համապատասխանում է մայրաքաղաքի աշխատաշուկայի իրական վիճակին»,- ասաց Չեռնեցովը։


Նրա խոսքերով, հաջորդ տարվա քվոտան քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովում, որի կազմում եղել են Մոսկվայի կոմիտեների, դեպարտամենտների, արհմիությունների ներկայացուցիչները, որոնք որոշել են, թե մայրաքաղաքին որքան միգրանտ է անհրաժեշտ՝ ինչ մասնագիտությունների և որակավորման։

«Մենք ընդհանուր հայտ ունենք, որը համաձայնեցվում է Մոսկվայի Դաշնային  միգրացիոն և  մայրաքաղաքի բնակչության զբաղվածության ծառայությունների հետ, ինչից հետո այդ հայտը ներկայացվում է Առողջապահության և սոցիալական զարգացման նախպարարություն»,- հավելեց նա։

Նրա տվյալներով, այսօր Մոսկվայում 13 հազ. գործատուներ և ձեռներեցներ ներգրավում են օտարեկրյա աշխատուժ։—0--