Լևոն Չախմախչյանի պաշտպանությունը խնդրում է կասեցնել նրան խարդախության մեջ մեղադրանք ներկայացնող քրեական գործը

08.08.2007, 17:25
Լևոն Չախմախչյանի պաշտպանությունը խնդրում է կասեցնել նրան խարդախության մեջ մեղադրանք ներկայացնող քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի պաշտպանությունը խնդրում է կասեցնել իր պաշտպանյալի դեմ խարդախության մեղադրանքով հարուցված քրեական գործը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ Գերագույն դատարանի ներկայացուցիչը:

«Չորեքշաբթի, նախնական լսումների ժամանակ, համապատասխան միջնորդությունը ներկայացրել են գործի բոլոր մասնակիցների պաշտպանները»,- գործակալությանն ասել է զրուցակիցը: Նա ավելացրել է, որ չորեքշաբթի, նախնական լսումների ժամանակ, որոնք տևել են գրեթե չորս ժամ, մեղադրյալների պաշտպանությունը մի շարք միջնորդություններ է ներկայացրել: Սակայն դատարանի աշխատակիցը չկարողացավ ճշտել, թե կոնկրետ ինչ էր մեղադրյալների պաշտպանությունը խնդրում դատարանից:

«Կարող եմ միայն ասել, որ դատավարությունը բաց կամ փակ ռեժիմով անցկացնելու մասին հարցը չի քննարվել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, լսումներն, ըստ էության, կանցկնեն փակ ռեժիմով, քանի որ քրեական գործը Գերագույն դատարան է եկել «Խիստ գաղտնի» կնիքով»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:

Նա նաև հայտնել է, որ դատարանը նախնական լսումների ընդմիջում է հայտարարել՝ մինչև օգոստոսի 10-ը:

Չախմախչյանի հետ միասին այս գործով անցնում է ՌԴ Հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը (Չախմախչյանի փեսան) և «Ռուս-հայկական գործարար համագործակցության միություն» հասարակական միավորման գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը (միավորման նախագահը Չախմախչյանն է):

Նրանք մեղադրվում են խարդախության միջոցով «Տրանսէներգո» Ավիացիոն ընկերություն» ԲԸ-ից կազմակերպված խմբով 1,5 միլիոն դոլար հափշտակելու մեջ (ՌԴ ՔՕ հդ. 159 մաս 4): ՔՕ այս հոդվածը նախատեսում է պատիժ` 10 տարվա ազատազրկում: --0—