Մեծն իշխանուհի Ռոմանովան հանդիպել է Պրիմորիա երկրամասի նահանգապետին

08.08.2007, 13:43
Մեծն իշխանուհի Ռոմանովան հանդիպել է Պրիմորիա երկրամասի նահանգապետին

Ռուս կայսերական տան  ղեկավար, Մեծն իշխանուհի Ռոմանովան Վլադիվոստոկում հանդիպել է Պրիմորիա երկրամասի նահանգապետ Սերգեյ Դարկինի հետ, «ՌԻԱ-Նովոստիին» տեղեկացրել են  երկրամասի վարչության մամուլի ծառայությունում։

Նրա խոսքերով, արարողակարգային հանդիպման ժամանակ Մեծն իշխանուհի Ռոմանովան կիսվել է Վլադիվոստոկում ունեցած իր տպավորություններով։  

«Վլադիվոստոկը՝ ժամանակակից, էներգիայով լի քաղաք է և նրա բնակիչները ևս այդպիսին են։ Ես համոզվեցի, որ Պրիմորիա երկրամասը տարբերվում է յուրահատուկ կոլորիտով, հարուստ ավանդույթներով և հերոսական պատմություններով», - ասել է իշխանուհին։

Նա նաև նշել է, որ երկրամասի բնակիչները նրան շատ ջերմ են ընդունել։

«Պրիմորիեն ունի պատմական դեպքերով հարուստ անցյալ, հիանալի ներկա և, անկասկած, հզոր ապագա», - ասել է Ռուս կայսրական տան ղեկավարը։

Նահանգապետը Մեծն իշխանուհի Մարիա Վլադիմիրովնային նվիրել է պրիմորցի հայտնի նկարիչ Սերգեյ Չերկասովի Վլադիվոստոկի տեսարանով մի նկար։

Իշխանուհի Ռոմանովան առաջին անգամ էր այցելում Պրիմորիայի երկրամաս։ Վլադիվոստոկ նա ժամանել է օգոստոսի 6-ին։ Իշխանուհին այցելել է քաղաքի հնագույն փողոցները, մասնակցել աղոթքների և պրիմորցի կազակներին հանձնել է Լուսավորիչ Նիկոլայ Հրաշագործի շքանշանը՝ զինվորական պարտականությունների օրինակելի կատարման համար։

Նա նաև այցելել է Արսենևի անվան թանգարան և «Մարշալ Շոպաշնիկովի» մեծ հակասուզանավային նավը, մասնակցել Խաղաղ օվիանոսի նավատորմի ռազմական հռչակի նվիրված հուշարձանին ծաղկեպսակների դրման արարողությանը, ինչպես նաև այցելել է Վլադիվոստոկի երկաթուղային կայարանը։

Այս տարի Ռուսական Ուղափառ եկեղեցու հրավերով իշխանուհին արդեն այցելել էր Մոսկվա և Ռուսաստանի մի շարք կենտրոնական երկրամասեր՝ Տուլայի, Նովգորոդի, Սամարայի։

Մարիա Վլադիմիրովնան ծնվել է 1953 թ.-ի դեկտեմբերի 23-ին Մադրիդում։ Նա Մեծն իշխան Վլադիմիր Կիրիլլովիչի և Մեծն իշխանուհի Լեոնիդա Գեորգիևնայի (ծնունդով Բագրատիոն-Մուխրանի-Վրաստանի իշխանուհու) միակ դուստրն է։

Կայսրական տան ղեկավարը ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Ռուսերենից բացի նա ազատ տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներին, կարդում և խոսում է գերմաներեն, իտալերեն և արաբերեն լեզուներով։ Հիմնականում բնակվում է Մադրիդում։-0-