Ռուսաստանը էներգակիրների մատակարարման ոչ մի պարտավորություն չի խախտի
03.08.2007,
14:00
Ռուսաստանը էներգակիրների մատակարարման ոչ մի պարտավորություն չի խախտի
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը էներգակիրների մատակարարման ոչ մի պարտավորություն չի խախտի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Կոչ եմ անում նրանց, ովքեր մեզ մեղադրում են դրանում (պարտավորությունների խախտման մեջ), ներկայացնել թեկուզ մեկ ապացույց», - հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մանիլայի Կառավարման ասիական ինստիտուտում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքերով, չարժե հավատալ նրանց, ովքեր մեղադրում են Ռուսաստանին՝ «էներգետիկ շանտաժի» մեջ։-0-