Լուժկովը նորից հայտարարում է աշխատանքային միգրանտներին թույլտվություն տալու մասին

09.07.2007, 16:23
Լուժկովը նորից հայտարարում է աշխատանքային միգրանտներին թույլտվություն տալու մասին

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ Մոսկվային անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ, բայց բացառապես այն չափով, որը համապատասխանում է կողմնակի աշխատուժի անհրաժեշտ ներգրավման ծավալին ։

«Մենք այդպես էլ չգտանք նրան, ով պատասխանատու է միգրանտներին թույլտվություն տալու համար, իսկ ամեն ինչ պետք է սկսվի ներգրավվող միգրանտների հաշվառումից»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Լուժկովը երկուշաբթի «Էլեկտրոնային Մոսկվա» համաքաղաքական գիտա-պրակտիկ համաժողովի ժամանակ։

Լուժկովի կարծիքով. «Միգրանտների անհրաժեշտ քանակը պետք է որոշվի տնտեսական սուբյեկտների և քաղաքային իշխանության կողմից, իսկ հետո պետք է գումարվի»։

Մոսկվայի քաղաքապետը կարծում է, որ թույլատրությունների քանակը պետք է ձևավորվի դիմումների հիման վրա։ «Ավելորդները մեզ պետք չեն. քաղաքն արդեն լցված է»։

Նրա տեղեկությունների համաձայն դիմումներով Մոսկվա ժամանածները կազմում են քաղաք եկած միգրանտների մեկ երրորդը միայն։

«Իսկ հետո, երբ ՆԳՔՎ-ի (Ներքին գործերի քաղաքային վարչություն) խորհրդաժողովներում տեղեկանում ենք, որ հանցագործությունների 40% -ը գործում են եկվորները, կարող ենք հավանականության մեծ տոկոսով պնդել, որ դրանք հենց այն երկու երրորդն են»,- հավելել է Լուժկովը։

Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ միգրանտների էլեկտրոնային հաշվառման ներմուծվող համակարգը պաշտպանում է հենց իրենց՝ միգրանտներին, նրանց, ովքեր աշխատավայր են ժամանել թույլտվությամբ։ «Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք ապահովված լինեն բնակավայրով, բուժծառայությամբ և արհմիություների հետ միասին հետևում ենք, որպեսզի նրանց չխաբի գործատուն»,- ասել է Լուժկովը։

Արդեն աշնանը Մոսկվայի քաղաքապետը հայտարարում էր, որ Մոսկվայում միգրացիոն քաղաքականության հիմքը պետք է թույլտվությունը լինի։--0—