Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել չճանաչված հանրապետության վարչապետի դեմ մահափորձի կապակցությամբ
Վարչապետի դեմ մահափորձի կապակցությամբ Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց չճանաչված հանրապետության գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբան։
Երկուշաբթի անհայտ անձինք կրակահերթ են բացել Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբայի մեքենայի վրա, վարչապետը թեթև վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է։ Նրա խոսքերով, Գուդաուտայում իր մասնակցությամբ հետախուզվել է դեպքի վայրը, ստեղծվել է գլխավոր դատախազության, ՊԱԾ, ՆԳՆ օպերատիվ քննչական խումբ։
«Առաջ է քաշվել մի քանի տարբերակ, մշակվել է օպերատիվ-քննչական գործողությունների պլանը, ՊԱԾ և ՆԳՆ օպերատիվ ծառայությունները ներկայացրել են նման իրավիճակների համար նախատեսված իրենց պլանները», - ասաց գլխավոր դատախազը։
Նա հայտնեց, որ ներկայում իրավապահ մարմինները «սանրում» են հարակից տարածքները։
«Պարգևատրում է հայտարարված ցանկացած տեղեկության համար (կես միլիոն ռուբլի), որը կարող է նպաստել Անկվաբայի մահափորձի բացահայտմանը», - ասաց Միկանբան։ --0—