Իգոր Իվանովը հեռանում է Ռուսաստանի ԱԽ-ի պաշտոնից. աղբյուր
09.07.2007,
14:09
Իգոր Իվանովը հեռանում է Ռուսաստանի ԱԽ-ի պաշտոնից. աղբյուր
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը մտադիր է հեռանալ այդ պաշտոնից հուլիսին, «ՌԻԱ Նովոստիին» երկուշաբթի տեղեկացրեց ԱԽ-ի բարձրաստիճան աղբյուրը։
«Նա հրաժարականի մասին դիմում է ներկայացրել և պետք է հեռանա այդ պաշտոնից հուլիսի կեսերին», ասաց գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, Իվանովի այդ որոշումը կապված չէ քաղաքականության հետ։ Աղբյուրը նաև ասաց, որ ԱԽ-ում դեռևս որեւէ «կառուցվածքային փոփոխություն» նախատեսված չէ։
Գործակալության զրուցակիցը չպատասխանեց Իվանովի՝ հետագա ծրագրերի մասին հարցին։
Պաշտոնապես ԱԽ-ում Իվանովի հեռացման մասին լուրը չեն մեկնաբանում։ --0—