Մոսկվայի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա քաղաքային վարչության շենքի Սպիտակ սրահում

06.07.2007, 13:39
Մոսկվայի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա քաղաքային վարչության շենքի Սպիտակ սրահում

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի երդման արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ քաղաքային վարչության շենքի Սպիտակ սրահում,  ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց մայրաքաղաքի վարչության ներկայացուցիչը։

 «Երդման արարողությունը, ըստ ավանդույթի, տեղի կունենա Մոսկվայի քաղաքապետարանի ամենահանդիսավոր՝ Սպիտակ սրահում», - հայտնեց նա։

Մոսկվայի քաղաքային խորհուրդը՝ գրեթե 15 տարի Մոսկվան ղեկավարող Լուժկովին հաստատել է ևս 5 տարի ժամկետով՝ հունիսի 27-ին։

Ընդհանուր առմամբ, արարողությանը հրավիրված է ավելի քան հարյուր մարդ։ Այն նշանակված է ժամը 13.00-ին և կտևի մոտավորապես մեկ ժամ, տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

Ըստ կանոնակարգի՝ արարողության ընթացքում Մոսկվայի քաղաքային խորհրդի նախագահ Վլադիմիր Պլատոնովը Լուժկովին կփոխանցի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի՝ կրծքաշղթայի ձև ունեցող խորհրդանիշը։

Ըստ քաղաքի կանոնակարգի, Մոսկվայի ղեկավարության ամբողջ կազմը պաշտոնաթող կլինի հուլիսի 6-ին՝ քաղաքապետի՝ պաշտոնավարմանն անցնելու   օրը։

Այս մասին Լուժկովը կհայտարարի երդման արարողության ժամանակ՝ իր ելույթում։ Քաղաքապետը հրամանագիր կստորագրի, որով կընդունի  կառավարության անդամների հրաժարականը և միաժամանակ նրանց կհանձնի պարտականությունների ժամանակավոր իրականացումը, տեղեկացրեց քաղաքային վարչության ներկայացուցիչը։

Դրանից հետո քաղաքապետը պետք է ձևավորի մոսկովյան կառավարության նոր կազմը։  

Քաղաքային վարչության ներկայացուցիչը չբացառեց, որ քաղաքային վարչության կազմում կարող են տեղի ունենալ ինչպես կադրային, այնպես էլ կառուցվածքային փոփոխություններ։ Ինչպիսին կլինի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների և կադրային տեղափոխությունների ծավալը, դժվար է ասել, սակայն անցած տարիներին՝ նոր ժամկետով Լուժկովի վերընտրության ժամանակ նման  փոփոխություններ միշտ տեղի են ունեցել, ասաց գործակալության զրուցակիցը։  

Մոսկվայի կառավարությունում աշխատում է 26 մարդ, որոնց թվում՝ հինգ առաջին փոխքաղաքապետ, երեք տեղակալ, ութ նախարար և նախարարի կարգավիճակ ունեցող՝ քաղաքի վարչական շրջանների տասը ոստիկանապետ--0—