Բաթումիում տեղադրված ռուսական 12-րդ ռազմական բազայի շարասյունը դուրս կգա Վրաստանից
Բաթումիում տեղադրված ռուսական 12-րդ ռազմական բազայի շարասյունը իր ողջ գույքով հանդերձ հինգշաբթի դուրս կգա Վրաստանի սահմանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի ինֆորմացիայի և հասարակական կապերի ծառայության պետ Իգոր Կոնաշենկովը։
«Շարասյան կազմում կներգրավվեն 27 բաց և փակ վագոններ, որոնց վրա կբեռնվի 39 միավոր կապի տեխնիկա։ Բեռի ընդհանուր քաշը կկազմի ավելի քան 500 տոննա», - ասաց Կոնաշենկովը։
Ըստ նրա խոսքերի, ռուսական բազայի ևս մեկ երկաթգծային շարասյուն, թվով 11-րդը, իր ողջ գույքով պլանավորում է ճանապարհ ընկնել հուլիսի կեսերին։
Կոնաշենկովը հայտնել է, որ պլանավորվում է, մինչև 2007 թվականի վերջը Վրաստանից Ռուսաստան, ինչպես նաև Գյումրիում (Հայաստանում) տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա տեղափոխվել ինը ռազմական երկաթգծային շարասյուներ և մեկ ավտոմոբիլային շարան՝ 12-րդ բազայի գույքով։
Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրի համապատասխան 2008 թվականի ընթացքում ռուսական 12-րդ ռազմական բազան պետք է փակվի։
Ցամաքային զորքերի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2007 թվականի հունիսի վերջին Ախալքալակում տեղակայված ռուսական 62-րդ ռազմական բազան հանձնվել էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Բազայի ենթակառուցվածքը ներառում էր 196 շինություններ, այդ թվում՝ հիվանդանոցը/հոսպիտալը, երկու դպրոցներ, մի մանկապարտեզ և երկու ակումբ։
«Վրացական կողմին հանձնվել էր բազայի միայն անշարժ գույքը, ողջ զինամթերքը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել Հայաստանում ռուսական ռազմական բազա, ինչպես նաև ՌԴ տարածքի ռազմական բազա», - նշել է Կոնաշենկովը։ --0—