Շոգն առջևում է. Հայաստանում սպասվում է մինչև 25 աստիճան տաքություն
16.03.2018,
10:37
Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 18-20–ին կբարձրանա 5-6 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 18-20–ին կբարձրանա 5-6 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում` 8-10 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Այսպես, ամենից շոգ կլինի մարտի 20–ին Սյունիքի նախալեռներում` այնտեղ սնդիկի սյունը կհասնի 22-25 աստիճան տաքության։ Արցախում այդ օրը սպասվում է 19-24 աստիճան տաքություն, իսկ Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում` 21-23 աստիճան, Արագածոտնի նախալեռներում` 20-22 աստիճան, իսկ Տավուշում և Սյունիքի նախալեռներում` 17-21 աստիճան։
Միաժամանակ մարտի 16–ին և մարտի 17–ի լույս գիշերը երկրի մարզերի մեծամասնությունում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ։
Իսկ մարտի 18–20–ն ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, մարտի 16–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ -0-