Շոգին կփոխարինեն անձրևն ու կարկուտը

13.07.2018, 10:20
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։
Շոգին կփոխարինեն անձրևն ու կարկուտը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Այսպես, հուլիսի 13-16–ը հյուսիսային մարզերում, իսկ 17–ին` հանրապետության մարզերի մեծամասնությունում կեսօրից հետո սպասվում են անձրևներ և ամպրոպներ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, որոշ մարզերում կանխատեսվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-17–ը հանրապետությունում աստիճանաբար կնվազի մինչև 6-8 աստիճան։

Երևանում երեկոյան ժամերին անձրևների հավանականության ֆոնին օդի ջերմաստիճանը 38-40 աստիճանից մինչև երեքշաբթի աստիճանաբար կնվազի մինչև 32-34 աստիճան։ -0-