Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին
07.06.2017,
19:11
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Թեհրանում Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում և համոզմունք հայտնել, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:
«Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ»,– նշվում է նախագահի ցավակցական հեռագրում։
Սարգսյանն խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել իր գործընկերոջը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։ -0-

Загружается новость ...
"Право"