Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ

24.02.2017, 12:10
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, ըստ որի, ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է, գրում է «Ժամանակ» թերթը։

Հարցման արդյունքներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է։

Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ>>

«Հետընտրական հնարավոր համագործակցության շուրջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է արդեն պայմանավորվել Ծառուկյանի հետ համամասնության եւ հարաբերությունների մասին՝ երաշխիք ստանալով, որ որեւէ անակնկալ չի լինելու»,– ասվում է գրառման մեջ։

Ըստ պարբերականի, Ծառուկյանը մինչ այս պահը մեծ հավակնություններ չի դրսևորել, իսկ նրա վերադարձը մինչ այս պահն իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի համար որևէ խնդիր չի առաջացրել:-0-