Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար

18.09.2019, 20:16
Sanitek–ի խոսքով, Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։
Sanitek–ը մեղադրել է քաղաքապետարանին` իր աշխատողներին աշխատավարձ չվճարելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերության ղեկավարությունն աշխատողներին աշխատավարձերի չվճարումը բացատրում է նրանով, որ Երևանի քաղաքապետարանը ժամանակին և լիարժեք չի կատարում ընկերության հատկացումները։

Ինչպես հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասարկման համար, սակայն ամսվա առաջին կեսի համար ստացվել է ընդամենը 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ, իսկ երկրորդ կեսի համար առհասարակ գումար չի փոխանցվել։

Ընկերությունից նշում են նաև, որ այդ ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից։ Օրինակ, ընկերությունը կոչ է արել հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք:

Ավելի վաղ քաղաքապետարանի մամուլի քարտուղարը Facebook–ի իր էջում գրել է, որ օգոստոսին Սանիթեքին փոխանցվել է 165.34 մլն դրամ։ Ամսվա առաջին կեսի համար փոխանցվել է 141 մլն 831 հազար դրամ, երկրորդ կեսի համար` 23 միլիոն 508 հազար դրամ։ -0-