Սանավիացիայի ուղղաթիռը Հայաստան տեղափոխեց Գորիի ՃՏՊ––ից տուժածին, ում վիճակը ծայրահեղ ծանր է (ՎԻԴԵՈ)
09.07.2019,
11:26
Տուժածը տեղափոխվել է Երևան հայ բժիշկների հսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժածին, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղափոխել են Հայաստան, նշվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook–ի էջում։
Նշվում է, որ նա տեղափոխվել է սանավիացիայի ուղղաթիռով հայ բժիշկների հսկողության ներքո։
Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Նախօրեին Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի երեք քաղաքացիները, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ծանր, արդեն «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխվել են երևանյան բժշկական կենտրոններ։ -0-