441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ կարձակվի

12:50
15 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Վճռաբեկ դատարանն ընթերցեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վճիռը։

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվեց ՀՀ ԱԺ 11 պատգամավորների ներկայացրած երաշխավորության հիման վրա։ Պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից 500 հազար դրամի գրավը վճարելուց հետո Սամվել Բաբայանն ազատ կարձակվի։

Նախքան վճռի կայացումը Նաիրա Զոհրաբյանն իր խմբակցության անունից վերահաստատեց երաշխավորության վերաբերյալ իրենց դիմումը, ինչից հետո դատարանը հեռացավ խորհրդակցության։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի համար երաշխավորների թվում են` պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արամ Սարգսյանը («Ելք» դաշինք), Վահան Կարապետյանը («Ծառուկյան» դաշինք), Հրանտ Մադաթյանը («Ծառուկյան» դաշինք), Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան» դաշինք), Արայիկ Աղաբաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արարատ Զուրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Վարդան Բոսթանջյանը («Ծառուկյան» դաշինք), Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» դաշինք), Տիգրան («Ծառուկյան» դաշինք) և Իվետա Տոնոյանը («Ծառուկյան» դաշինք)։

2017 թ.–ի մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնաբերել էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր։ Զենքի ապօրինի ներկրման և պահելու փաստով հարուցվել էր քրեական գործ։ Հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էր երեք քաղաքացի, այդ թվում` Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Հաղորդվել է նաև, որ ԱԱԾ–ն տեղեկություններ է ստացել Վրաստանից «Իգլայի» ապօրինի ներկրման մասին։

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.–ի նոյեմբերի նիստում Սամվել Բաբայանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ