RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան

14.11.2019, 16:02
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. RyanAir, Wizz Air, AirBaltic ու «Ազիմուտ» հայտնի ավիաընկերությոնները դուրս կգան հայկական շուկա, ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Նա նշեց, որ բացի RyanAir–ից, որն արդեն հայտարարել է Հայաստանից թռիչքներ իրականացնելու մտադրության մասին, հետաքրքրություն են դրսևորել նաև այլ ավիաընկերություններ։

««Ազիմուտ» ռուսական ընկերությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է բացել Հայաստան–Կալուգա ավիաուղղությունը և նախատեսում է չվերթերը սկսել դեկտեմբերի 14–ից, ինչի հայտն արդեն ներկայացրել է կոմիտե», – ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով, AirBaltic ավիաընկերությունը ևս հայտարարել է նոր ուղղություն գործարկելու մտադրութայն մասին, իսկ Wizz Air լոուքոսթերը Հայաստանում թռիչքներ իրականացնելու համաձայնություն է տվել, սակայն դեռ միայն ներքին կարգով։

«Մենք արդեն առաջարկներ ենք ստացել 8 նոր ուղղությունների գործարկման մասին և ակնկալում ենք, որ ամռանը դրանց թիվը կավելանա` հասնելով 10–ի», – ասաց Ռևազյանը` նշելով, որ հետաքրքրություն են դրսևորում նաև տեղական ընկերությունները, որոնք քննարկում են 10 ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։–0–