Ռուսների հետաքրքրությունը մայիսյան տոներին Երևան ժամանելու հարցում աճել է 62%-ով

27.02.2016, 15:06
Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է այս տարի մայիսյան տոներին ռուսների համար առավել պահանջված ուղղությունների ցանկում:
Ռուսների հետաքրքրությունը մայիսյան տոներին Երևան ժամանելու հարցում աճել է 62%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է այս տարի մայիսյան տոներին ռուսների համար առավել պահանջված ուղղությունների ցանկում, հայտնում է Рамблер.Путешествия պորտալը` հղում անելով Skyscanner ուսումնասիրությանը:

Վերլուծելով մայիսյան տոների նախապատվերները, Skyscanner-ը պարզել է, որ Հայաստանի մայրաքաղաքը երկրորդ տեղում է ճանաչված ուղղությունների թվում` Երևան է պատրաստվում ժամանել 62 տոկոսով ավելի ռուսաբնակ, քան նախորդ տարի:

Պահանջվածության ամենամեծ աճ է ցուցադրել Վրաստանի մայրաքաղաքը` դեպի Թբիլիսի ուղևորվելու հետաքրքրությունն աճել է 110 տոկոսով, երրորդը Լարնակա կիպրոսյան հանգստավայրն է, այստեղ մայիսյան տոները կանցկացնի Ռուսաստանի բնակչության ավելի քան 50 տոկոսը:

Ներռուսական ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն` Սոչին (58 %), Մոսկվան (22 %), Կալինինգրադը (22 %) և Սիմֆերոպոլը (19 %):

Արևմտյան Եվրոպայի քաղաքները, հակառակը, զգալիորեն նվազել են տարածված լինելու վարկանիշով: Ամենից շատ կորցրել են Փարիզը (−46 %), Բեռլինը (−29 %) և Միլանը (−28 %): Նաև նկատելիորեն նվազել է Թել Ավիվի նկատմամբ հետաքրքրությունը (30 %):

Նախապատվիրման տվյալներով, ամենամեծ թվով ռուսներ մայիսյան տոները կնշեն Սիմֆերոպոլում, Սոչիում, Մոսկվայում, Պրահայում և Սանկտ Պետերբուրգում:

Skyscanner-ի փորձագետները նշում են, որ փետրվարի վերջը վերջին հնարավորությունն է էժան տոմսեր նախապատվիրել դեպի ԱՄՆ, Կանադա, Թաիլանդ, Կամբոջա, Վիետնամ, Մալդիվյան կղզիներ և Շրի Լանկա: Իսկ մարտի սկիզբը նախապատվիրումների վերջնական ժամկետն է տոմսեր պատվիրելու դեպի Թուրքիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա, Վրաստան, Իսրայել, Չեռնոգորիա և ԱՄԷ: -0-