+17
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքացիական կյանք այլևս չկա, մարդիկ ստիպված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը. «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալներ (ՖՈՏՈ)

11:40
09 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները։

Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։

Մասնավորապես, Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:

Լուսանկարներում այն դիրքերներն, որոնք արձանագրել է հիմնադրամը փաստահավաք աշխատանքների ընթացքում:

Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում։

Նման հատուկ փաստահավաք աշխատանքներ իրականացվել են նաև 2022թ. հոկտեմբերին Սյունիքի մարզում միջազգային փաստաբաններ Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) մասնակցությամբ:
Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է