Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ

22.08.2019, 20:18
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել չարորակ ուռուցքների վիրահատությունների վերաբերյալ։

Facebook–ի իր էջում հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն, 2019 թվականի յոթ ամիսների ընթացքում երկրում իրականացվել է 2301 այդպիսի վիրահատություն նախորդ տարվա 979–ի դիմաց։ Տարբերությունը կազմում է 1322 վիրահատություն։

«Թվեր, որոնք նաև փրկված կյանքեր են»,– գրել է Թորոսյանը։ -0-