639.82
7.1
522.3
-7
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ-ում Տոնոյանի մասնակցությամբ տեսանյութը իսրայելական ԱԹՍ-ների մասին մանիպուլյացիա են որակել և բացատրել՝ ինչու

22:12
15 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է հանրության մեջ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ, որտեղ նա անդրադառնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերին:

«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին»,- նշվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՊՆ-ում նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա են անվանել, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններիընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։

«2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա,ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք»,- նշում են գերատեսչությունից։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:04
29 Դեկտեմբերի 2020
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
19:49
29 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
19:02
29 Դեկտեմբերի 2020
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
18:53
29 Դեկտեմբերի 2020
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ
16:57
29 Դեկտեմբերի 2020
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
15:39
29 Դեկտեմբերի 2020
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
15:21
29 Դեկտեմբերի 2020
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
14:00
29 Դեկտեմբերի 2020
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
11:58
29 Դեկտեմբերի 2020
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզով ցուցանակի տեղադրման մասին (ՖՈՏՈ)
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզը պատկերող ցուցանակի տեղադրման մասին. ՖՈՏՈ
22:57
28 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա
Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

21:10
28 Դեկտեմբերի 2020
Քրգործ է հարուցվել ԱԺ շենքի դիմաց ձվերով միջադեպի առթիվ, 1 անձ բերման է ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկուշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ
18:59
28 Դեկտեմբերի 2020
Գորիս-Կապան ճանապարհին թուրքերը «բարի գալուստ ադրբեջան» ցուցանակ են տեղադրում․ Գորիսի փոխքաղաքապետ
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել է, որ Գորիս-Կապան միջպետական ​​ճանապարհին մեծ թվով թուրքեր են կուտակվել․ ՖՈՏՈ