Պետական խորհրդանիշի օր է սահմանվել Հայաստանում
27.02.2017,
16:59
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները, որոնցով նախատեսվում է Պետական խորհրդանիշի օրվա սահմանումը։
Ինչպես նշեց Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Պետական խորհրդանիշի օրը կնշվի նույն օրը, ինչ Սահմանադրության օրը` հուլիսի 5–ին։
«Պետական խորհրդանիշի տոնական օրն անհրաժեշտ է երիտասարդության պատշաճ կրթման և պետական խորհրդանիշի մասսայականացման համար»,– ասաց Պողոսյանը։ -0-