ՊԵԿ–ն ու Ոստիկանությունը խուզարկություն են իրականացնում «Սպայկա» ընկերությունում

03.07.2018, 13:17
Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ–ում:
ՊԵԿ–ն ու Ոստիկանությունը խուզարկություն են իրականացնում «Սպայկա» ընկերությունում
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ–ում, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվոթւյան և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում»,– ասվում է հաղորդման մեջ։

Загружается новость ... "Лево"

Լրացուցիչ տեղեկություն կտրվի ավելի ուշ։

«Սպայկա» ընկերությունը հիմնվել է 2001 թվականին։ Այն թարմ մրգի և բանջարեղենի արտահանմամբ, վաճառքով սկսել է զբաղվել 2007 թվականից` արտահանումներ կատարելով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Այնուհետև 2009 թվականին ստեղծվեց «Արարատֆրուտ» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում դարձավ հայկական անուշահամ մրգի և բանջարեղենի այցեքարտը: Այսօր «Սպայկան» հանդիսանում է Հայաստանի ագրարային տնտեսության ռազմավարական նշանակության խոշորագույն արտահանող ընկերությունը, գյուղատնտեսության ոլորտի լոկոմոտիվը: -0-