431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Փաստաբան. Միրոնովի գործում գերակշռում էր Հայաստանի օրենքը

15:44
14 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով հայկական դատարանի որոշումը կայացվել է օրենքի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16:30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։

«ԱՄՆ-ի կողմից տրամադրված փաստաթղթերում կար մի կետ, որը բերվում էր որպես նրան ձերբակալելու փաստարկ, այն է` Ինտերպոլի «կարմիր քարտի» առկայությունը: Սակայն չի ներկայացվել փաստաթղթերի ցուցակը, որոնք անհրաժեշտ են Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի և Հայաստանի Քրեակատարողական օրենսդրության պահանջների համապատասխան ձերբակալության համար», - հայտնեց Խաչիկյանը:

«Հայաստանը ԱՄՆ-ի հետ ոչ մի միջազգային երկկողմանի պայմանագիր չունի, մենք իրավական օգնություն ենք տրամադրում միայն Համազգային կազմակերպված հանցագործության դեմ կոնվենցիայի շրջանակում: Միրոնովի գործում Հայաստանի Ընդհանուր իրավասությունների դատարանը իրավունք ուներ կամ բավարարել ձերբակալման միջնորդությունը, կամ մերժել այն», - ասաց փաստաբանը:

Խաչիկյանի խոսքով, տվյալ պահին Միրոնովի փաստաբանները Մոսկվայում դիմել են ՌԴ գլխավոր դատախազություն և Ինտերպոլ` պարզելու համար, թե ինչու մինչ այդ ռուսական կողմը տեղեկություններ չի ստացել, որ ՌԴ քաղաքացին հետախուզվում է ԱՄՆ-ում:

«Տվյալ քրեական գործը բացվել է 2012 թ.-ին, 2014 թ.-ին դրանում նշվել է Միրոնովի անունը, սակայն միայն 2016-ում են նրան սկսել հետախուզել և հայտնի չէ, թե ինչու 4 տարվա մեջ Ինտերպոլի ռուսական գրասենյակը այդ գործի մասին ոչինչ չգիտեր, առավել ևս, որ Միրոնովը ստացել է օտարերկրա վիզա և լքել ՌԴ տարածքը», - ասաց փաստաբանը:

Խաչիկյանը զերծ է մնացել կանխատեսումներ անել` կապված ՀՀ գլխավոր դատախազության` Միրոնովին ազատ արձակելու բողոքարկման վերաբերյալ:

«Մենք դեռևս չենք տեղեկացվել դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Անկախ նրանից, կընդունվի արդյոք դատախազության բողոքարկումը, թե ոչ, Հայաստանը իրավասու չէ ՌԴ քաղաքացուն ուղարկել ԱՄՆ: Միրոնովը կարող է ժամանել Հայաստան և ներկա գտնվել դատական նիստին, սակայն կարող է նաև պաշտպանել իր իրավունքները փաստաբանների միջոցով. օրենքը նրան չի պարտավորեցնում ներկա գտնվել Հայաստանի դատարանում», - ասաց Խաչիկյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:38
15 Նոյեմբերի 2023
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մոտ 200 խոստումնալից երիտասարդ 3 հագեցած օր անցկացրեց Դիլիջանում, շփվեց ֆինանսաբանկային համակարգի պրոֆեսիոնալների հետ և աշխատեց Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջադրված՝ ընկերության զարգացման ռազմավարական քեյսի լուծման վրա․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:28
14 Նոյեմբերի 2023
«Հետք». ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել
Հրապարակվել են պետական աջակցության չափն ու ընկերությունների մասին տվյալները
20:31
14 Նոյեմբերի 2023
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Երևան
Նշվել է, որ Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում
16:04
14 Նոյեմբերի 2023
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով, սպասվում է քամի, անձրև
Քամու ուժգնացում, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
15:40
14 Նոյեմբերի 2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացումը (ՎԻԴԵՈ)
Նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով․ ՎԻԴԵՈ
15:21
14 Նոյեմբերի 2023
Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը
Այս հոդվածում կխոսենք էլեկտրոնային առևտրի, համաշխարհային միտումների և մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին
14:06
14 Նոյեմբերի 2023
Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար
13:28
14 Նոյեմբերի 2023
Վրացական կողմը հաստատել ֆրանսիական Bastion զրահապատ մեքենաների տարանցումը Հայաստան
Վրացական կողմն հաստատել է «հատուկ բեռի» տարանցումը Հայաստան
11:55
14 Նոյեմբերի 2023
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ (ՍԽԵՄԱ)
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ․ ՍԽԵՄԱ
10:29
14 Նոյեմբերի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և Արմավիրի մարզի մի շարք հասցեներում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում