440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)

14:31
17 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։

«Կարևոր իրադարձություն է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համար։ Եվրոպայի ամենախոշոր ավիաընկերությունը` Ryanair–ը, որոշում է կայացրել մտնել հայկական շուկա։ Ինձ զարմացրեց, որ արդեն երեկվանից վաճառքում տոմսեր կան։ Որքան հասկացա, այժմ կարելի է Երևանից Հռոմ կամ Միլան տոմս ձեռք բերել 30-56 եվրոյով»,– ասաց Փաշինյանը։

Ինչպես պարզաբանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ավիաընկերությունը չորս ուղղություն է բացում Հայաստանից, որից երեքը` Երևանից` Բեռլին, Հռոմ, Միլան, և մեկը Գյումրիից` Մեմինգեն (Մյունխենի մոտ)։

«Ընկերության գնային քաղաքականությունը միտված է առավելագույնս էժան և հասանելի տոմսեր առաջարկելուն։ Ես հենց նոր դեպի Հռոմ հունվարի 28–ի համար տոմսեր գտա` դրանք արժեն 35.88 եվրո մեկ ուղղությամբ և նույնքան` հետադարձ։ Փաստորեն 70 եվրոյով կարելի է գնալ Հռոմ և վերադառնալ»,– ասաց Ավինյանը։

Նա նշեց նաև, որ, ինչպես բոլոր լոուքոսթերներում, ուղեբեռի կամ սննդի համար պետք կլինի վճարել, կարելի է նաև այլ վճարվող ծառայություններ ստանալ։

Փոխվարչապետն ընդգծեց, որ նման ընկերությունների մուտքն էապես ազդում է ոչ միայն ներգնա, այլ նաև արտագնա զբոսաշրջության վրա և հնարավորություն է ընձեռում բազմաթիվ քաղաքացիների ճամփորդել Եվրոպա։

Загружается новость ... "Право"

«Կարծում եմ, որ դա դրական կանդրադառնա զբոսաշրջության զարգացմանը։ Շուտով մենք ևս մեկ նորություն կներկայացնենք այս ոլորտում, որն արդեն համաձայնեցվել է»,– ասաց Ավինյանը։

Այս կապակցությամբ վարչապետը չափազանց կարևորեց այդ իրադարձությունը, ընդգծելով, որ հարցի լուծման համար կառավարությունում մի քանի անգամ ակտիվ քննարկումներ են անցկացվել, և կարևոր դեր է խաղացել «Զվարթնոց» օդանավակայանը, որը գործընկերային դիրքորոշում է արտահայտել հարցը լուծելու համար։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը սկզբունքային որոշում է կայացրել, որի համաձայն, վերջին տարիներին չսպասարկված բոլոր ուղղություններով և այն ուղղություններով, որոնցով թռիչքներ կիրականացվեն, կհանվի օդի հարկը։ Դա վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին։

Նա կարևորեց կառավարության ռազմավարական մոտեցումներում հետևողական քաղաքականությունը և կոչ արեց կառավարության անդամներին անիմաստ խոսակցություններով չզբաղվել, այլ հասնել դրված նպատակներին։

P.S. Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է Հռոմի տոմսերի իր որոնման արդյունքները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը