Փաշինյանը` հակահեղափոխական դրսևորումների և անհնազանդության ակցիաների վերսկսման հավանականության մասին
05.05.2018,
10:30
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատմեց երկրում առաջիկայում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների մասին:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր շարժման առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատմեց երկրում առաջիկայում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների մասին և նշեց մշտապես պատրաստ լինելու անհրաժեշտությունը:
«Ցանկացած պահին կարող է իրավիճակ փոխվել ու պիտի պատրաստ լինենք ամրագրել մեր հաղթանակը», - նշել է Փաշինյանն, ասելով, որ «հակահեղափոխությունը քնած չէ»։
Նրա ընդգծեց, որ չի բացառվում, որ ցանկացած պահին կոչ արվի ժողովրդին դուրս գալ փողոց ու շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը և այլն․․․ «որևէ մեկս չպիտի իլյուզիա ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է», - ասաց վարչապետի թեկնածուն Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:
Փաշինյանի խոսքով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ և վարկածներ են հայտնվում այն մասին, որ տարբեր ուժեր հակահեղափոխոթյուն են նախապատրաստում, այդ թվում` փորձում են գրավել ընդդիմադիր քաղաքական ուժերի:
«Չեմ բացառում, որ ինչ-ինչ դրդապատճառներով ընդդիմադիր ուժեր էլ փորձեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացին, ու մենք պետք է պատրաստ լինենք շատ արագ գործենք մեր հաղթանակն ամրագրելու համար», - կրկնել է Փաշինյանը՝ պնդելով, որ պրոցեսի ճանապարհին կանգնած ցանկացած ուժ «ոչնչացվելու և ինքնաոչնչացվելու է»,- ասաց Փաշինյանը, ավելացնելով, որ բոլոր գործողությունները, անկասկած, պետք է իրականացվեն շարժման հայտարարած սկզբունքների շրջանակներում: -0-