ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը և Ծառուկյանը հուշագիր են ստորագրել ընտրությունների անցկացման վերաբերյալ
08.10.2018,
20:12
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը` խոստանալով ավելի ուշ հրապարակել հուշագրի տեքստը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փաշինյանը և Ծառուկյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–