Փաշինյանի և ցուցարարների քայլարշավը կմեկնարկի կիրակի առավոտյան

21.04.2018, 21:49
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կիրակի առավոտյան կսկսվի քայշարշավը, սակայն ուղղությունը չհայտնեց:
Փաշինյանի և ցուցարարների քայլարշավը կմեկնարկի կիրակի առավոտյան
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կիրակի առավոտյան ժամը 11:00-ին կսկսվի քայլարշավ, սակայն ուղղությունը չհայտնեց:

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ինչպես նաև ավելացրեց, որ իր հնարավոր ձերբակալությունը միայն կարագացնի իշխանափոխության գործընթացը:

Загружается новость ... "Лево"

Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-