Փաշինյան. մնում է ազատել մեր երկիրը քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն ռեժիմի վերջին բացիլլաներից
12.02.2019,
13:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի խորհրդարանի նիստում պատմեց վարչապետի կարգավիճակով իր հիմնական առաքելության մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի խորհրդարանի նիստում պատմեց վարչապետի կարգավիճակով իր հիմնական առաքելության մասին։
Գործադիրի ղեկավարը, նախևառաջ, շնորհավորեց բոլորին, քանի որ առաջին անգամ է ելույթ ունենում նոր գումարման խորհրդարանում և մաղթել է պատգամավորներին արդյունավետ և ազնիվ ծառայություն և աշխատանք` հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։
«Այս ընտրությունները բացառիկ էին Երրորդ Հանրապետության պատմության մեջ, քանի որ միջազգային հանրույթունը, բոլոր դիտորդական առաքելությունները` և տեղական, և օտարերկրյա, ճանաչել են դրանք որպես արդար, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավար»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հասարակությունը տվեց իր գնահատականը, քանի որ ընտրություններն առաջինն էին Հայաստանի պատմության մեջ, որոնք չէին բողոքարկվել ոչ հասարակայնության, ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ինչը խոսում է խորհրդարանի և կառավարության կողմից ստացած բարձր լեգիտիմության մասին։
Վարչապետն ընդգծեց, որ ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը, և երկրում փոփոխություններն անդառնալի դարձան։
«Դա չի նշանակում, որ ներկայիս քաղաքական համակարգն անթերի է և չունի հետագա արդիականացման ու լուրջ բարեփոխումների կարիք։ Դա նշանակում է, որ չի կարող լինել վերադարձ կառավարման նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմին և առաջիկայում մեզ մնում է ազատել մեր երկիրը քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն ռեժիմի վերջին բացիլլաներից»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, 2018 թվականի ընտրությունները բացառիկ էին նաև բովանդակային իմաստով, քանի որ քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլ նաև երկրի ղեկավարի լիազորություններով վարչապետ։
Նա շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» դաշինքի և անձամբ իր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև նրանց, ովքեր մասնակցել են քվեարկությանը և կատարել իրենց ընտրությունը։ -0-

Загружается новость ... "Лево"