Պարզ եղանակ է սպասվում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը. Հայհիդրոմետ
04.12.2015,
10:31
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում կիրակի` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում կիրակի` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Պարզ եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 8–ը։ Ձյուն է սպասվում դեկտեմբերի 4–ին առավելապես արևելյան շրջաններում, իսկ դեկտեմբերի 5–ին` երկրի մի շարք մարզերում և մայրաքաղաքում։
Քամին կլինի հյուսիս–արևմտյան, 2-7 մետր/վայրկյան արագությամբ։
Դեկտեմբերի 5-6–ի գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, իսկ դեկտեմբերի 6-8–ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում ընդհուպ մինչև կիրակի ցերեկային ժամերին կլինի մինչև 2 աստիճան ցուրց, կիրակի և երկուշաբթի լույս գիշերը կցրտի մինչև 10 աստիճան ցուրտ, սակայն դեկտեմբերի 7–ի ցերեկը կտաքանա մինչև 4 աստիճան տաքություն։
Այս պահին Երևանում պարզ և ցուրտ եղանակ է, սնդիկի սյունը ցույց է տալիս -1 աստիճան։ -0-