Օդային տաք հոսանքների ներթափանցումը Հայաստան սկսվել է

24.12.2016, 11:09
Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է:
Օդային տաք հոսանքների ներթափանցումը Հայաստան սկսվել է
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Դեպի Հայաստան շարժվող օդային տաք հոսանքները հասել են Թուրքիա>>

«Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ Երևանում եթե երեկ 10:00-ին -17...-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10...-12 աստիճան է»,- հայտնում է օդերևութաբանը: -0-