«Նովոստի-Արմենիա»-ն դեպքի վայրից մանրամասներ է հայտնում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
24.08.2019,
19:16
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է շաբաթ ժամը 15:47-ին: Այս պահին տեղում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 14 մարտական հաշվարկ:
4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն և ստանում են առաջին օգնություն։
Եվս 2 տուժած պետք է տեղափոխվեր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, բայց որոշում է կայացվել տեղափոխել նրանց Հանրապետական հիվանդանոց:
««Մալաթիա մոլ»-ի շենքում երևում է բռնկման երկու օջախ` ճակատային հատվածում և հետևի` պահեստների կողմից, այդ թվում` «Վեգա»-ի պահեստում: Ծխապատումից դատելով` կրակը տարածվել է շենքի երկրորդ և երրորդ հարկերում», - հայտնում է գործակալությւան թղթակիցը:
Նրա խոսքով, րոպեներ առաջ մոտեցել է ևս մեկ մարտական հաշվարկ, որը կսկսի մարման գործընթացը պահեստների կողմից:

«Այրվող շենք տանող բոլոր փողոցները 500 մետրի վրա փակել են Ճանապարհային ոստիկանության ուժերը», - ավելացրեց նա:
«Նովոստի-Արմենիա»-ի թղթակցի խոսքով, հրդեհաշիջման աշխատանքների հետևանքով առաջացած ուժեղ ծխապատման հետևանքով որոշ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները համապատասխան բուժօգնություն են տրամադրում տեղում: -0-