Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը

12.08.2020, 18:25
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երկու ամիս առաջ բացված Novatel ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100 % բաժնեմասը, հաղորդում է «ARKA Telecom» հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով Novatel ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանին։

Загружается новость ... "Лево"

Մինչ օրս հայկական Beeline-ը գնելու ծրագրերի մասին հայտնել է միայն Հայկ և Ալեքսանդր Եսայանների հիմնադրած «Թիմ» ընկերությունը, որը արդեն հասցրել է ՏՄՊՊՀ-ից թույլտվություն ստանալ՝ Beeline-ը գնելու համար:

Սակայն Երնկյանի հայտարարությունը կարող է նկատելիորեն փոխել ուժերի դասավորությունը հայկական հեռահաղորդակցական շուկայում:

Նոր ընկերությունն ու իր ծրագրերը

Երզնկյանը հայտնել է, որ Novatel ընկերությունը ստեղծվել է երկու ամիս առաջ հատուկ «ՎԵՈՆ Արմենիայի» գնման գործարքին մասնակցելու համար: Նպատակն այն է, որ Հայաստանում լինի զարգացած հեռահաղորդակցական կապ, մրցակցային մթնոլորտ և լինեն մատչելի սակագներ:

Նա նշել է, որ դիտարկվում է «ՎԵՈՆ Արմենիան» ամբողջությամբ, և ոչ թե մասնակի գնելու հնարավորությունը: Երզնկյանը հայտարարել է, որ արդեն ձեռք է բերվել լուրջ պայմանավորվածություն բաժնետոմսերը գնելու վերաբերյալ, գործընթացը բավականաչափ առաջ է գնացել:

«ARKA Telecom»-ի թղթակցի հետ զրույցում Երզնկյանը հայտնել է, որ Novatel-ը պատրաստվում է դիմել կարգավորող մարմիններին՝ բաժնետոմսերը գնելու թույլտվություն ստանալու համար: Իր խոսքով, սա կավի այն բանից հետո, երբ «ՎԵՈՆ Արմենիան» կդիմի ԿԾԿՀ-ին:

Նա հայտնել է, որ Novatel-ը դեռևս չունի վերջնական գնային առաջարկություն, առավել ևս որ այնպիսի ընկերությունների գնումը, ինչպես «ՎԵՈՆ»-ը՝ երկար գործընթաց է:

Միակ հավակնորդները չեն

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «VEON Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%–ը Team ընկերությանը օտարելուն։

«VEON Արմենիա»–ի բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են «Վիմպելկոմ» ընկերությանը, որն աշխատում է Beeline ապրանքանիշի ներքո: Ինչպես նշվում է կարգավորչի որոշման մեջ, «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «ԹԻՄ» ՍՊԸ-ի և «Արդշինբանկ» ՓԲԸ–ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրվեն բանկի կողմից։

Համաձայնությունը վավեր է ՀԾԿՀ–ի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում։

«Թիմ» ընկերությունը հունիսի 8-ին դիմել է ՏՄՊՊՀ, իսկ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը՝ ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ գործարքը կնքելու հնարավորության դիտարկման համար: Երկու կարգավորիչները հավանություն են տվել գործարքին հուլիսի 10-ին:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության մասին

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–