438.37
4.44
404.03
+7
Եղանակը Երևանում
Հայ

Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀՀ առաջին նախագահին

23:23
22 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև ոստիկանական գրավված շենքի տարածքում, բացառապես խաղաղ պայքարի կոչ է արել։

Նա ընդգծել է, որ պատրաստ է անել այն ամենը, ինչ կորոշի ժողովուրդը, բայց այդ որոշումը պետք է լինի հստակ, ոչ երկիմաստ, ակնհայտ և կասկածների տեղիք չտա։

Իր ելույթի սկզբում Փաշինյանը քննադատել է իր նախկին համախող, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հինգշաբթի ասել էր, թե այսօր ժամանակը չէ պարզելու ոստիկանության շենքի զավթման պատճառները, այլ պետք է իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել։

«Եթե այդ հայտարարությունն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, ես չէի զարմանա, բայց նմանատիպ հայտարարություն լսել առաջին նախագահի շուրթերից առնվազն տարօրինակ է։ Ասել «պետք չէ հասկանալ հիվանդի տառապանքի պատճառը, եկեք բուժենք՝ հետո հասկանանք» նշանակում է, «թող հիվանդը մեռնի, և մենք ամեն ինչ կպարզենք դիահերձումից հետո»»,- ասել է Փաշինյանը՝ դա ամոթալի հայտարարություն համարելով։

Պատգամավորի խոսքով, Տեր-Պետրոսյանը միավորվել է պետության ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության հարցում իրագործելու համար մի ծրագիր, որը դիվանագիտական օղակներում հայտնի է որպես «Լավրովի ծրագիր»։

Փաշինյանն ընդգծել է, որ դրանով իսկ Տեր-Պետրոսյանը ցանկանում է օգնել Սերժ Սարգսյանին՝ ապացուցելու համար, որ Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը 1997-1998 թվականներին ճիշտ էր։

Նա հայտնել է նաև, որ իր քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

«Բայց միայն ժողովուրդն իրավունք ունի լուծելու այդ հարցը»,- ընդգծել է Փաշինյանը։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել