Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Հայաստանի նախագահին Հանրապետության հրապարակ

21.04.2018, 18:55
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի նախագահի` երկխոսություն սկսելու հրավերին:
Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Հայաստանի նախագահին Հանրապետության հրապարակ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի նախագահի` երկխոսություն սկսելու հրավերին:

«Ես 19:00-ին նախագահ Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Պատրաստ եմ ընդունել նրան այս մարդկանց ներկայությամբ, կխոսենք: Եթե ասելիք ունի, ես պատրաստ եմ հանդիպելու»,- ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Право"

Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքին:

Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-