ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։
Հայաստանի ԱՒՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է քամու հասցրած վնասները։
Ըստ հաղորդագրության, Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։ Ինչպես հայտնում են նախարարությունից, դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Загружается новость ...
"Право"
Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մո¬տակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Նույն օրը Լոռու Մարզի Ստեփանավան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուրբ Նշան փողոցում այրվում են գազատար խողովակի վրա ընկած էլ. լարեր: Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով շրջվել է 3 էլ. սյուն (1-ը՝ փայտյա, 2-ը՝ բետոնե) և վնասվել գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գծամետր մալուխ: –0–