Նախկին վարչապետը պատգամել է իր մտերիմներին ամեն կերպ պահպանել պաշտոնները
20.09.2016,
11:56
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ըստ պտտվող տեղեկությունների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Նախարարների դեպքում խոսքը վերաբերում է հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու միջին օղակներում աշխատող շատ այլ պաշտոնյաների, ովքեր նախկին վարչապետի ազգականներն ու մտերիմներն են»,– նշվում է գրառման մեջ։
Ինչպես հայտնում է պարբերականը, ՝ նախկին վարչապետն իր մտերիմներին իշխանության տարբեր օղակներում պահելով` ցանկանում է, հավանաբար, ազդեցություն ունենալ՝ հետագայում ևս իշխանական բուրգ ներթափանցել փորձելու համար։ -0-