Նախկին պատգամավոր Բաղդասարյանին մեղադրել են Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կիրակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես լրարողներին հայտնել է նրա պաշտպան Վահագն Գասպարյանը Բաղդասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, մեղմ ասած, ոչ իրավաչափ է:
Գասպարյանը նշել է, որ Բաղդասարյանը մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, ինչի հիմք չէ մեղադրանքների համար:
«Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - նշել է նա:
Փաստաբանը հայտնել է, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար:
«Բաղդասարյանի տանը խուզարկություն են կատարել, նրա տանը 2011թ. ծննդյանը նվեր ստացած օրինական զենքն է, և ձերբակալվել է դրա համար: Ներկա պահին այդ մասը մեղադրանքից հանվել է»,- նշել է նա։
Տվյալ քրգործի շրջանակում ներգրավված են նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ-ի մեկ անդամ (անունը հայտնի չէ): -0-