Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը

02.12.2016, 14:48
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ:
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Հարկավոր է լիովին փոխել պետական քննությունների համարգը: Եթե մարդ չորս տարի ուսումնասիրել է կոնկրետ մասնագիտությունը, անիմաստ է այդ չորս տարիներից հետո հանձնարարել հատուկ հանձնաժողովին նորից ստուգել նրա գիտելիքները քննության տեսքով», - ասաց Մկրտչյանը:

Նախարարն ավելի ճիշտ է համարում այնպիսի մոդելը, որի ժամանակ բուհերի շրջանավարտները պետական քննությունների փոխարեն ներկայացնեն իրենց դիպլոմային աշխատանքները: Նա նաև հնարավոր է համարել, որ որոշ մասնագիտությունների դեպքում կարող է այլ ձևաչափ գործել:

«Այդպես, Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 250 ուսանող նախորդ տարի «անբավարար» է ստացել պետական քննությունից: Դա վկայում է այն մասին, որ քննությունն օբյեկտիվ չէ, կամ, որ մարդիկ այսքան տարի չեն սովորել», - ասաց Մկրտչյանը:

Ներկայում բարձրագույն կրթության համակարգում գործում է մի մոդել, երբ շրջանավարտների մեծ մասը պետական քննություն են հանձնում հիմանական մասնագիտությամբ: Դիպլոմային աշխատանք ներկայացնում են միայն բարձր առաջադիմություն ունեցողները: -0-