Նախարար. արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը

18.03.2021, 12:33
Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը
Նախարար. արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր կառավարության նիստից հայտնեց, որ իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների։

Загружается новость ... "Лево"

«Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», - ասաց նա` ավելացնելով, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։

«Մենք քաղաքական պրոցեսների բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով», - ասաց Պետրոսյանը։–0–