Մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ մեդիափորձագետ

13.07.2020, 17:44
Մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ մեդիափորձագետ
Մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ մեդիափորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ իր գործընկերների հետ քննարկել են հարձակման յուրահատկությունները և եկել եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա և ապահովում է հարձակում։

Մեդիափորձագետը բացատրել է, թե ինչու են եկել նման եզրակացության․ 

«ա․ հարձակվող համակարգիչնեչի մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր

բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին

գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել կամ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը

դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել ինչպես այն տեղադրել եւ աշխատացնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով - շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել

ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ, դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր»,- գրել է նա։


Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին 

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան: -0-